Անահիտ Թամրազյանը փորձառու իրավաբան է, ով 2015 թվականից հանդիսանում է արտոնագրված հաշտարար։ Նա հանդիսանում է նաև փաստաբանական պալատի անդամ։
Առաջին ատյանի դատարանի կողմից Անահիտը նշանակվել է որպես հաշտարար մի շարք գործերով հաշտարարություն իրականացնելու համար․ որոնց շրջանակներում ունեցել է նշանակալի հաջողություններ՝ չորս գործերով կնքելով հաշտության համաձայնություններ։ Անահիտը նաև բազմիցս նշանակվել է Հայաստանի Հանրապետության Վերաքննիչ դատարանի կողմից որպես հաշտարար, որոնցից երեքը ավարտվել են հաշտության համաձայնություններով։
Անահիտը մասնակցել է նաև հաշտարարության, վեճերի լուծման, ընտանեկան իրավունքի և մարդու իրավունքների միջազգային չափանիշների վերաբերյալ դասընթացների։