Անա Ստանիչ

  • Բակալավրի աստիճան (LL.B), Նոր Հարավային Ուելսի համալսարան (UNSW), Իրավագիտության ֆակուլտետ
  • Բակալավրի աստիճան (BFin), Նոր Հարավային Ուելսի համալսարան (UNSW), Առևտուր (բանկային գործ և ֆինանսներ) 
  • Բակալավրի աստիճան (LL.B), Քեմբրիջի համալսարան, մասնագիտացում՝ միջազգային վեճերի կարգավորում, մասնավոր առևտրային դատավարություն, ԵՄ իրավունք և հանրային միջազգային իրավունք

Անա Ստանիչը հանդիսանում է “E&A Law Limited” իրավաբանական ընկերության տնօրենը՝ մասնագիտացած լինելով էներգետիկայի, բնապահպանական, միջազգային և Եվրոպական միության իրավունքի, ինչպես նաև միջազգային արբիտրաժի ոլորտներում։ Անա Ստանիչը հանդես է եկել որպես իրավախորհրդատու բազմաթիվ առևտրային և ներդրումային վեճերում՝ ներկայացնելով հաճախորդներին հեղինակավոր միջազգային արբիտրաժային ատյաններում, ներառյալ ICC, LCIA, ICSID, ICDR, VIAC, SCC, Լեհաստանի արբիտրաժային դատարանոմ և Մշտական արբիտրաժային դատարանում (PCA)։  



Նա նշանակվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից որպես արբիտր՝ երրորդ երկրների հետ ԵՄ առևտրային և ներդրումային համաձայնագրերով առաջացող վեճերի կարգավորման նպատակով։

Նա հանդես է գալիս նաև որպես դասախոս Բեռլինի տեխնիկական համալսարանում (Technische Universität), Դանդիի համալսարանում (CEPMLP) և Չինաստանի UIBE համալսարանում՝ դասավանդելով միջազգային հանրային իրավունք, արբիտրաժ և էներգետիկ իրավունք։ 

Նա “Chambers & Partners”-ի կողմից ճանաչվել է Մեծ Բրիտանիայի լավագույն իրավաբանների ցանկում որպես առաջատար մասնագետ էներգետիկայի ոլորտում։ 


.

.



Ամրագրել

Խորհրդատվություն

Խորհրդատվության համար խնդրում ենք կապվել մեզ հետ info@amca.am էլ. հասցեով կամ զանգահարել +374 11 20 14 10  հեռախոսահամարով: