Գագիկը «HAP» իրավաբանական ընկերության գործընկեր է։ Նա փաստաբան է և վարում է բանակցություններ բարդ գործարքներ կնքելու և իրավական վեճեր լուծելու ուղղությամբ, ինչպես նաև պաշտպանում է հաճախորդների իրավունքներն ու շահերը իրավական վեճերում, դատարաններում և արբիտրաժներում։
Գագիկը Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա ինքնակարգավորվող կազմակերպությունում իրականացնում է սնանկության կառավարիչների ուսուցում։ Նա նաև Մեծ Բրիտանիայի CEDR-ի հավատարմագրված հաշտարար է։
Գագիկը իրականացրել է դատական և արտադատական ներկայացուցչություն բանկերի, վարկային կազմակերպությունների, իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև առաջացած իրավական վեճերում։