Էլեն Թևոսյանը մեծ փորձ ունի մի շարք միջոցառումների և ծրագրերի հեղինակման և կազմակերպման հարցում։
Իրականացրել է մարքեթինգային ռազմավարության մշակում և խորհրդատվություն խոշոր ընկերությունների համար։
Աշխատել է հայկական մեդիդաշտում որպես լրագրող և մեդիա փորձագետ։
Նա ուսումնասիրում է արտասահմանյան փորձը ոլորտում և պարբերաբար մասնակցում արտասահմանյան ծրագրերի՝ եվրոպական մի շարք քաղաքներում և Նյու Յորքում։
Զբաղվում է հասարակական ակտիվությամբ, «Teenagers for peace» բարեգործական նախաձեռնության հեղինակն է։
Նա մեդիագրագիտություն է դասավանդել Հանոյում, (Վիետնամ)։ Էլենը բանախոսում է հանրային խոսքի հմտությունների և հաղորդակցման էթիկայի թեմաներով ինչպես համալսարանի ոչ ֆորմալ կրթական հարթակներում, այնպես էլ տեղական և միջազգային ծրագրերի շրջանակներում։
Եղել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախագահ, ինչպես նաև Գիտական խորհրդի ուսանող անդամ։ Էլեն Թևոսյանը հեղինակել է մի շարք կրթական և ոչ ֆորմալ ծրագրեր համալսարանում։