Գոհար Գևորգյանը հանդիսանում է «ELL» իրավաբանական գրասենյակի գլխավոր տնօրենը։
Նա նաև անդամակցում է Մտավոր սեփականության իրավունքի հայ իրավաբանների ասոցիացիա ՀԿ-ին՝ ներգրավված լինելով այդ ոլորտի քաղաքականությունների, օրենսդրական բարեփոխումների և գիտագործնական միջոցառումների կազմակերպման գործընթացներում։
Գոհար Գևորգյանը արբիտրի կարգավիճակով հանդես է գալիս Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատին կից արբիտրաժային դատարանում, մասնակցելով տարաբնույթ տնտեսական և առևտրային վեճերի քննությանը։