Կարեն Առուստամյանը ներկայումս աշխատում է Հայաստանում գործող “Technocrat Legal” ՍՊԸ-ում։ Միաժամանակ նա հանդիսանում է Ինժեներ-խորհրդատուների միջազգային ֆեդերացիա (FIDIC) անկախ փորձագետ Ղազախստանի «Artyushenko & Partners» ընկերությունում։
Կարենի մասնագիտական գործունեությունը ընդգրկում է մի շարք երկրներ, այդ թվում՝ Հայաստան, Բելառուս, Վրաստան, Ղազախստան, Լիբիա, Ռուսաստան, Տաջիկստան և Ուզբեկստան, որտեղ նա հանդես է եկել մեծածավալ շինարարական նախագծերում՝ որպես պայմանագրային կառավարման պատասխանատու։
2023 թվականի մարտին Կարեն Առուստամյանը ստացել է միջազգային սերտիֆիկացում՝ ընդգրկվելով Խորհդատու ճարտարագետների միջազգային կազմակերպության (FIDIC) հավաստագրված պայմանագրային մենեջերների պաշտոնական ցանկում։ Նա նաև հանդիսանում է Վրաստանի Խորհրդատու ինժեներների ասոցիացիայի (ACEG) անդամ։
Բացի պրակտիկ գործունեությունից՝ Կարենը հեղինակել է մի շարք գիտական հրապարակումներ շինարարական իրավունքի ոլորտում։