Լիլիթ Գաբրիելյանը մասնագիտությամբ իրավաբան է, ով հանդիսանում է «Sigma» իրավաբանական ընկերության գործընկեր։
Նախկինում Լիլիթը ղեկավարել է Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի գործերի քննության խումբը:
Նա սովորել է միջազգային արբիտրաժ Էքսեթերի համալսարանում (Մեծ Բրիտանիա)։ Նա ունի նաև Արբիտրների հավատարմագրված ինստիտուտի (Chartered Institute of Arbitrators) կողմից տրված միջազգային արբիտրաժի վկայական։
Որպես իրավաբանական ոլորտի փորձագետ՝ Լիլիթ Գաբրիելյանը համագործակցել է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում՝ Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի և Եվրոպայի խորհրդի հետ։ 2019 թվականին նա Հայաստանի Բարձրագույն դատական խորհրդի կողմից ներառվել է քաղաքացիական իրավունքի մասնագիտացված դատավորի թեկնածուների ցանկում։