ԱՐԲԻՏՐ

Ֆիլիպ Կավալիերոս

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ

Մրցակցային իրավունք, կորպորատիվ իրավունք, միջազգային բիզնես իրավունք, առևտրային դատավարություն, սպորտային իրավունք, այլընտրանքային վեճերի լուծում

Կրթություն

DESS, Փարիզ-Պանթեոն-Ասսաս համալսարան

LL.M, Դուբլինի Թրինիթի քոլեջ

Աշխատանքային գործունեության նկարագիր

🔷 Ֆիլիպ Կավալիերոսը «Simmons & Simmons»-ի Փարիզի գրասենյակի գործընկեր է: Նա բազմաթիվ անգամներ ճանաչվել է որպես աշխարհի մասշտաբով առաջատար արբիտրաժային մասնագետ և պարբերաբար ներկայացվել բարձրակարգ իրավական վարկանշային ցուցակներում, որոնց թվում է «Global Arbitration Review»-ն (GAR)։ 2016 թվականի GAR-ի հրապարակման մեջ նա ընդգրկվել է «Լավագույնս պատրաստված և ամենապատասխանատու արբիտր» անվանակարգում: Նա հանդես է գալիս որպես փաստաբան միջազգային արբիտրաժներում և ներկայացնում իր վստահորդներին «ներդրող-պետության» հարաբերություններում և առևտրային արբիտրաժներում՝ ԻԿՍԻԴ-ի, ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի, ՄԱՊ-ի և այլ արբիտրաժային կանոնների համաձայն։

🔷 Նրա աշխատանքային գործունեության մեջ առանձնացվում է նաև վերջինիս փորձառությունը որպես արբիտր։ Նա հանդես է եկել որպես արբիտր ավելի քան 30 միջազգային արբիտրաժային վարույթներում որպես արբիտրաժային տրիբունալների նախագահ, միանձնյա արբիտր և համաարբիտր։ ՄԱՊ կանոններով վարույթներում նշանակվել է նաև արտակարգ միջոցների արբիտր։

🔷 Ֆիլիպն աչքի է ընկնում նաև ակադեմիական փորձառությամբ։ Նա դասախոսում է Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայում և Իռլանդիայի Դուբլին քաղաքի Թրինիթի քոլեջում: Նա նաև Միջազգային վեճերի լուծման ոլորտում ՄԱՊ-ի արբիտրաժային և ՎԱԼ հանձնաժողովի փոխնախագահն է, որն իր մեջ ներառում է ավելի քան 1300 պատվիրակներ ամբողջ աշխարհից: