🔷 Ջեդրե Աուկշտուոլիենեն «Ellex Valiunas» իրավաբանական ընկերության գործընկեր է և հանդես է գալիս որպես ՎԱԼ բաժնի ղեկավար: Նա ունի ավելի քան 15 տարվա փորձառություն արբիտրաժի բնագավառում, և հաջողությամբ ներկայացնում է վստահորդներին բարդ, բարձր մակարդակի վեճերում, որոնք ծագում են տարբեր մասնագիտական ոլորտներում, ներառյալ՝ էներգետիկ և կորպորատիվ վեճերը:
🔷 Ջեդրեն ներկայացրել է իր վստահորդներին մի շարք առաջատար հաստատությունների կանոնների համաձայն, այդ թվում՝ ՅՈՒՆՍԻՏՐԱԼ-ի, ՄԱՊ-ի, Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանի, Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի և Վիլնյուսի առևտրային արբիտրաժային դատարանի: Գիեդրե Աուկշտուոլիենեի աշխատանքային գործունեությունը ընդգրկում է նաև զգալի փորձառություն ներդրումային արբիտրաժի բնագավառում։ Նա հաջողությամբ ներկայացրել է Լիտվայի Հանրապետությունը մի շարք ներդրումային արբիտրաժային վարույթներում: