Վեցերորդ նիստի թեման էր «Վեճերի լուծման նոր զարգացումներ»։ Նիստի ընթացքում միջազգային հաշտարար Մուշեղ Մանուկյանն անդրադարձած հաշտարարության կարևորությանը՝ նշելով, որ որ AMCA-ի բացումն իսկապես հրամայական է և դրա միջոցով Հայաստանում հնարավոր կլինի զարգացնել վեճերի այլընտրանքային լուծումներն՝ անկախ և վստահելի կենտրոնի միջոցով։ Քեթրին Ռոջերսն անդրադարձավ այն կարևոր միջոցառումներին, որոնք թույլ կտան քաղաքացիներին վստահություն ձևավորել AMCA-ի նկատմամբ: Այս համատեքստում նա ընդգծեց Կենտրոնի անկախության կարևորությունը։ Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան նաև վեճերի լուծման էլեկտրոնային մեթոդներին, ինչպես նաև վեճերի լուծման ոլորտում արհեստական ինտելեկտի կիրառման հարցերին։
![](https://amca.am/wp-content/uploads/2023/10/6.1-1024x683.jpg)
![](https://amca.am/wp-content/uploads/2023/10/6.2-1024x683.jpg)
![](https://amca.am/wp-content/uploads/2023/10/6.4-1024x683.jpg)