ԱՐԲԻՏՐ

Ջուլիան Քոհեն

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ

Կառուցապատման իրավունք, էներգետիկ վեճեր, Գույքային իրավունք, Գործարարական իրավունք, Կորպորատիվ իրավունք, Պայմանագրային իրավունք, ՎԱԼ

Կրթություն

Օքսֆորդի համալսարան, քաղաքականություն, փիլիսոփայություն և տնտեսագիտություն
Լոնդոնի համալսարան, իրավունք

Աշխատանքային գործունեության նկարագիր

🔷 Ջուլիան Քոհենը Հոնկոնգում գործունեություն ծավալող «Resolution Chambers»-ի ղեկավարն է։ Doyle’s Guide, Legal 500 և Who’s Who Legal-ի համաձայն՝ այն Հոնկոնգի կառուցապատման բնագավառի առաջատար հաստատություններից է։

🔷 Ջուլիան Քոհենն ունի ավելի քան 30 տարվա մասնագիտական փորձառություն առևտրային վեճերի, արբիտրաժի, կառուցապատման և ինժեներական վեճերի, էներգետիկ վեճերի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մասնակցությամբ միջազգային արբիտրաժների բնագավառում: Նրա մասնակցությամբ գործերով հայցապահանջները տատանվում են մի քանի հազար դոլարից մինչև 2 միլիարդ ԱՄՆ դոլար: Ջուլիանն ունի արբիտրի և փաստաբանի բազմամյա փորձառություն Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (1998 թվականից) և Մերձավոր Արևելք-Աֆրիկայում (2009 թվականից)։

🔷 Ջուլիան Քոհենն իր բազմամյա գործունեության շրջանակներում հանդես է եկել որպես միանձնյա արբիտր, համաարբիտր և նախագահող արբիտր ՅՈՒՆԻՍՏՐԱԼ-ի, Հոնկոնգի միջազգային արբիտրաժային կենտրոնի, Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանի, ՄԱՊ-ի և Դուբայի միջազգային արբիտրաժային կենտրոնի արբիտրաժային կանոնների համաձայն: Արբիտրաժային վարույթներում ունեցել է ներգրավվածություն գրեթե բոլոր մայրցամաքներում՝ այդ թվում՝ Հոնկոնգում, Մակաոյում, Չինաստանում, Սինգապուրում, Ինդոնեզիայում, Մալայզիայում, Ֆիլիպիններում, Վիետնամում, Թաիլանդում, Ֆիջիում, Գուամում, Հնդկաստանում, Պակիստանում, Բանգլադեշում, ԱՄԷ-ում, Կատարում, Իրանի Իսլամական Հանրապետությունում, Սաուդյան Արաբիայում, Օմանում, Քուվեյթում, Եմենում, Եգիպտոսում, Մալիում, Բենինում, Ալբանիայում, Չեխիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում, Բրազիլիայում, Թուրքիայում և Միացյալ Թագավորությունում: