🔷Գրանտ Հանեսյանը Առևտրային արբիտրների քոլեջի և արբիտրների լիազորված ինստիտուտի անդամ է, Վաշինգտոնի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի արբիտԳրանտ Հանեսսյանը Առևտրային արբիտրների քոլեջի և արբիտրների լիազորված ինստիտուտի անդամ է։ Նա եղել է նաև Վաշինգտոնի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի արբիտրների խմբի անդամ և ինչպես նաև ՄԱՊ-ի Միջազգային դատարանի Ամերիկայի ներկայացուցիչ անդամ։ Նա զբաղեցրել է նաև ԱՄՆ Միջազգային բիզնեսի խորհրդի արբիտրաժային կոմիտեի նախագահի պաշտոնը (ԱՄՆ-ի ՄԱՊ ազգային կոմիտե) 2015-2020 թվականներին և ՄԱՊ-ի արբիտրաժային հանձնաժողովի անդամի պաշտոնը (2010-2021)։
🔷Գրանտ Հանեսյանը Ամերիկյան արբիտրաժային ասոցիացիայի անդամ է, Լոնդոնի արբիտրաժային դատարանի Հյուսիսային Ամերիկայի օգտատերերի խորհրդի նախկին փոխնախագահը, ինչպես նաև Սինգապուրի միջազգային արբիտրաժային կենտրոնի օգտատերերի խորհրդի, Նյու Յորքի Միջազգային արբիտրաժային ակումբի, Կոնֆլիկտների կանխարգելման և լուծման միջազգային ինստիտուտի արբիտրաժային կոմիտեի, Նյու Յորքի իրավաբանների ասոցիացիայի միջազգային առևտրային վեճերի կոմիտեի, Իսպանական արբիտրաժային ակումբի, ֆինանսների միջազգային շուկայի ճանաչված փորձագետների խմբի, P.R.I.M.E. Արբիտրաժային կանոնների մշակման հանձնաժողովի և Նյու Յորքի միջազգային արբիտրաժային կենտրոնի հիմնադիր խորհրդի անդամ:
🔷 Գրանտ Հանեսսյանը ICDR Awards and Commentaries Vol. I and II (Juris Pub.), International Arbitration Checklists (Juris Pub.), Gulf War Claims Reporter (ILI/Kluwer) և Baker McKenzie’s International Litigation & Arbitration Newsletter-ի և Baker McKenzie’s International Arbitration Yearbook-ի նախկին խմբագիրն է: Որպես պահանջված արբիտր, ամեն տարի միջազգային արբիտրաժային ուղեցույցները խորհուրդ են տալիս դիմել պարոն Հանեսսյանին, նման ուղեցույցների թվում են Chambers Global-ը և USA Guides-ը, The International Who’s Who of Commercial Arbitration-ը («հոյակապ խորհրդատու և արբիտր») և միջազգային արբիտրաժում առաջատար պրակտիկայով զբաղվողներ փորձագետների ուղեցույցը (լավագույնների շարքում դասակարգված միջազգային առևտրային արբիտրաժում):