Հայկ Կուպելյանց

Հայկ Կուպելյանցն ավելի քան 15 տարվա փորձառությամբ միջազգային իրավաբան է։ Նա որակավորված է որպես ընդհանուր իրավունքի (Անգլիա և Ուելս) և մայրցամաքային իրավունքի (Հայաստան) մասնագետ։

Հայկը դասավանդում է միջազգային մասնավոր իրավունք և արբիտրաժ Լոնդոնի Քինգս քոլեջում։ Նա Անգլիայի և Ուելսի փաստաբան է և նախկինում միջազգային արբիտրաժի ոլորտում գործունեություն է իրականացրել ԱՄՆ առաջատար իրավաբանական ընկերություններում: Նա դոկտորի (Pհ.D) կոչում է ստացել Քեմբրիջի համալսարանից, որտեղ դասավանդել է նաև իրավագիտության ֆակուլտետում:

Հայկ Կուպելյանցը ավելի քան տասը տարի զբաղվել է արբիտրաժով՝ թե՛ առևտրային, և թե՛ ներդրումային ոլորտներում: Նա հանդես է եկել որպես փաստաբան ICC, LCIA, SCC, ICSID, UNCITRAL և այլ արբիտրաժային կանոններով անցկացվող արբիտրաժներում:

Ամրագրել

Խորհրդատվություն

Խորհրդատվության համար խնդրում ենք կապվել մեզ հետ info@amca.am էլ. հասցեով կամ զանգահարել +374 11 20 14 10 հեռախոսահամարով։