Արա Խզմալյանը իրավաբան-փորձագետ է, ով ունի ավելի քան 17 տարվա մասնագիտական փորձ կորպորատիվ, առևտրային, քաղաքացիական, սեփականության, վարչական, միջազգային և Եվրոպական միության իրավունքների ոլորտներում։ Ներկայումս նա աշխատում է որպես գործընկեր և իրավախորհրդատու «Ըդվայզ բիզնես և իրավաբանական խորհրդատվություն» ընկերությունում։
Արա Խզմալյանը 2006 թվականից դասավանդում է միջազգային իրավունք Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) և Հայ-ռուսական համալսարանում (ՀՌՀ)՝ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար։
Իր մասնագիտական գործունեության ընթացքում զբաղեցրել է իրավական ոլորտի ղեկավար պաշտոններ «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ում և «Պեռնո Ռիկար Արմենիա» ՓԲԸ-ում։ Նա նաև իրավաբանական խորհրդատվություն է իրականացրել «Ամերիա» ՓԲԸ-ում։