Գալինա Զուկովա

Փարիզում և Լատվիայում իրավաբանական կրկնակի որակավորում ունեցող դոկտոր ԳալինաԶուկովան միջազգային արբիտրաժի առաջատար մասնագետ է՝ ավելի քան 20 տարվափորձառությամբ։ Նա հանդես է եկել որպես արբիտր  բազմաթիվ գործերում, որոնք իրականացվելեն միջազգային առաջատար արբիտրաժային ինստիտուտների կանոններով, այդ թվում՝ ICC, LCIA, DIS, VIAC, SCC-ի և Միլանի արբիտրաժային պալատի։ Բացի այդ, նա պարբերաբար ներկայացնումէ հաճախորդներին (ֆիզիկական անձանց, կորպորատիվ կազմակերպություններին ևպետություններին) և հանդես է գալիս որպես փորձագետ միջազգային արբիտրաժայինգործընթացներում։

Գալինա Զուկովան հանդիսանում է Միջազգային առևտրային պալատի (ICC,) Միջազգային արբիտրաժային դատարանի, Մշտական արբիտրաժային դատարանի (PCA) անդամ, Վրաստանի միջազգային արբիտրաժային կենտրոնի (GIAC) արբիտրաժային խորհրդի փոխնախագահ։ Նա նաև Միջազգային առևտրային պալատի hամաշխարհային բիզնես իրավունքի ինստիտուտի խորհրդի անդամ է: 2022 թվականին Զուկովան ընդգրկվել է Եվրոպական հանձնաժողովի այն թեկնածուների ցանկում, ովքեր երրորդ պետությունների հետ ԵՄ առևտրային և ներդրումային համաձայնագրերում կարող են նշանակվել որպես արբիտր։

Նա նաև Ռիգայի Իրավագիտության դպրոցի և Վերսալի Սեն-Քվենտին համալսարանի (Փարիզ-Սակլայ) դոցենտ է։
Գալինա Զուկովան ստացել է իրավաբանական կրթություն Լատվիայի համալսարանում (LL. B), գիտությունների դոկտորի աստիճան (Ph.D) Եվրոպական համալսարանական ինստիտուտից (Ֆլորենցիա, Իտալիա) և բակալավրի աստիճան (BA) Էքսետերի համալսարանից (Մեծ Բրիտանիա)։ Նա նաև եղել է այցելու գիտնական Եյլի համալսարանում (ԱՄՆ)։

«Who’s Who Legal»-ի կողմից Գալինան ճանաչվել է «Thought Leader», «Global Leader», Ֆրանսիայի ազգային առաջատար իրավաբան և Ֆրանսիայի լավագույն իրավաբաններից մեկը։

Ամրագրել

Խորհրդատվություն

Խորհրդատվության համար խնդրում ենք կապվել մեզ հետ info@amca.am էլ. հասցեով կամ զանգահարել +374 11 20 14 10 հեռախոսահամարով։