Դավիթ Ղարիբյանը 2020 թվականի հունիսից միացել է «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի թիմին, իսկ 2025 թվականին նշանակվել է հիմնադրամի տնօրեն։ Մինչ հիմնադրամին միանալը՝ Դավիթ Ղարիբյանն աշխատել է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական վերահսկողության իրավական ապահովման բաժնում։
2021 թվականի դեկտեմբերի 6-ից Դավիթ Ղարիբյանը ստացել է փաստաբանական գործունեության արտոնագիր և դարձել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ։
Դավիթ Ղարիբյանը նաև Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտ է՝ մասնագիտանալով քաղաքացիական իրավունքի ոլորտում։ Նա նաև իրականացնում է դասախոսական գործունեություն։