Հրապարակումներ
«Արբիտրաժային վճռի հարկադիր կատարումը և չեղյալ ճանաչումը. արբիտրաժին դատական աջակցությունը» թեմայով ձեռնարկը մշակվել է AMCA-ի կողմից: Կենտրոնի փորձագետ Մեսրոպ Մանուկյանի և տնօրեն Լիլիթ Պետրոսյանի համատեղ ջանքերով մշակված ձեռնարկը նախատեսված է դատավորների համար և նպատակ է հետապնդում ցույց տալ ձեռնարկում նկարագրված իրավիճակների և բարձրացված հարցերի վերաբերյալ ձևավորված միջազգային չափանիշները և պրակտիկան, ինչպես նաև հեղինակավոր մասնագետների կարծիքները: Ձեռնարկը կարող է կիրառվել դատարանների կողմից տեղական արբիտրաժային վճիռների հարկադիր կատարման և չեղյալ ճանաչման, ինչպես նաև արբիտրաժին դատական աջակցության առնչությամբ լիազորություններն իրականացնելիս որպես մեկնաբանողական նյութ։

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը մշակել է «Արբիտրաժային բառարան», որն իր տեսակով առաջին նմանօրինակ ձեռնարկն է հայրենական գրականությունում: Այն ծառայում է ինչպես արբիտրաժի ոլորտին առնչվող անգլերեն-հայերեն, այնպես էլ բացատրական և եզրութաբանական բառարան։
Բառարանում տեղ գտած բառերը վերաբերում են առևտրային և ներդրումային արբիտրաժի հիմնական հասկացություններին, որոնց իմացությունը անառարկելիորեն անհրաժեշտ նախապայման է ՎԱԼ բնագավառում գործունեություն իրականացնելիս։
Սույն արբիտրաժային բառարանը նախատեսված է արբիտրաժի ոլորտով հետաքրքրված ուսանողների, դասախոսների, ասպիրանտների, արբիտրների, արբիտրաժի ոլորտի այլ պրակտիկ մասնագետների, ինչպես նաև այն քաղաքացիների համար, ովքեր նախատեսում են իրենց վեճը լուծել արբիտրաժի միջոցով։
