ԱՐԲԻՏՐ

Թոմաս Վեյլ

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ

Էներգետիկայի և ենթակառուցվածքների ոլորտային վեճեր, կորպորատիվ և առևտրային վեճեր, բանկային և ֆինանսական վեճեր

Կրթություն

Ամերիկյան համալսարանի Վաշինգտոնի անվան իրավունքի քոլեջ, իրավագիտության դոկտոր
Իրավագիտության մագիստրոս, Փարիզի համալսարան X Նանտեր, միջազգային առևտրային արբիտրաժ և միջազգային մասնավոր իրավունք

Աշխատանքային գործունեության նկարագիր

🔷 Թոմաս Վեյլը միջազգային իրավաբան է, որն իր հիմնական մասնագիտական գործունեությունը ծավալում է Միացյալ Թագավորությունում՝ Լոնդոնում։

🔷 Նա ճանաչվել է որպես առաջատար արբիտրաժային մասնագետ «Chambers UK», «Legal 500 UK», «Private Practice Powerlist UK», «Best Lawyers և Who’s Who Legal»-ի և այլ հեղինակավոր պարբերականների կողմից։ Իր գործունեություն ընթացքում բազմիցս հանդես է եկել նշանավոր արբիտրաժային հաստատությունների ղեկավար պաշտոններում, այդ թվում՝ որպես Անդրազգային արբիտրաժի ինստիտուտի խորհրդատվական խորհրդի անդամ: Ներկայումս աշխատում է որպես իրավական մասնագետ Ամերիկյան իրավաբանների ասոցիացիայի իրավունքի գերակայության նախաձեռնությունում և այս պաշտոնում արբիտրաժային գործով հանդես է եկել Ղազախստանի Գերագույն դատարանի առաջ։

🔷 Արբիտրների լիազորված ինստիտուտի անդամ է, որի շրջանակներում պարբերաբար հեղինակում է միջազգային արբիտրաժի և հանրային միջազգային իրավունքի վերաբերյալ հրապարակումներ: Նրա վերջին աշխատությունները ներառում են երկու թեմատիկ գրքերի գլուխներ. առաջինը՝ Brčko-ի արբիտրաժի մասին՝ ոչ պետական դերակատարների միջազգային իրավական կարգավիճակին նվիրված գրքում (Նիջոֆ Բրիլ), իսկ երկրորդը՝ տրիբունալի կողմից նշանակված փորձագետների վերաբերյալ՝ ՅՈՒՆՍԻՏՐԱԼ մոդելային օրենքի մեկնաբանությունների լույսի ներքո (Քեմբրիջի համալսարանի հրատարակություն):

🔷 Ի լրումն արբիտրի իր դերի, Թոմաս Վեյլը ներկայացրել է հաճախորդներին աշխարհի տարբեր հատվածներում, առավել հաճախ՝ Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում, Արևելյան Եվրոպայում և Աֆրիկայում, վեճեր վարելով LCIA, SCC, ICC, ICSID և UNCITRAL կանոնների համաձայն: Նշանակալի է վերջինիս փորձը նավթարդյունաբերության և հանքարդյունաբերության ոլորտներում։