Կլոր սեղան-քննարկում՝ միտված օրենսդրության խնդիրների ու բացերի վերհանմանը։

Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնիի նախաձեռնությամբ տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում՝ նպատակ ունենալով վեր հանել և թվարկել ՀՀ արբիտրաժային օրենսդրության խնդիրներն ու բացերը։ Հանդիպմանը մասնակցում էին արբիտրաժային ոլորտի փորձագետներ, այդ թվում՝ մշտական արբիտրաժային հաստատությունների ներկայացուցիչներ, արբիտրներ, դատավորներ և իրավաբաններ։ Միջոցառման շրջանակում բացման խոսքով հանդես եկավ կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը՝ անդրադառնալով ոլորտի օրենսդրական խնդիրներին՝ կարևորելով դրանց լուծման անհրաժեշտությունը՝ որպես Հայաստանում վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների մշակման էական նախապայման։ Կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանն անդրադարձավ այնպիսի հարցերի, ինչպիսիք են` օրենսդրական մակարդակով արտակարգ միջոցների կիրառում, լրացուցիչ կողմի ներգրավում, վարույթին միացում և այլն։ Հանդիպման մասնակիցները, կարևորելով նախաձեռնությունը, իրենց գոհունակությունը հայտնեցին օրենսդրական փոփոխությունների նախագծի մշակման ընթացքի վերաբերյալ։ Նրանք պատրաստակամություն են հայտնել աշխատանքային խմբի շրջանակներում ջանքեր գործադրել ոլորտային օրենսդրության բարելավման ուղղությամբ։ Մեր շնորհակալությունն Առաջին ալիքին Լուրերին անդրադարձի համար։

Ամրագրել

Խորհրդատվություն

Ամրագրեք խորհրդատվություն info@amca.am էլփոստի կամ +374 11 20 14 10 հեռախոսահամարի միջոցով։