Ալլա Հախնազարյան

Ներկայումս Ալլա Հախնազարյանը ղեկավարում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) Քաղաքականությունների մշակման և շահերի պաշտպանության բաժինը և այդ դերում կոորդինացնում ռազմավարական քաղաքական նախաձեռնություններ, որոնք ուղղված են Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը և բիզնես միջավայրի ընդհանուր բարելավմանը։ Մինչ ԱՏՁՄ-ին միանալը, Ալլա Հախնազարյանը ղեկավարել է PwC Armenia-ի իրավական պրակտիկան՝ ապահովելով բարձր որակի խորհրդատվական ծառայությունների մատուցումը  ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հաճախորդներին։ Իր այս դերում Ալլա Հախնազարյանը ներգրավված է եղել նաև կանաչ ֆինանսավորման, էլեկտրական շարժունակության, թվային ֆինանսական ծառայությունների և կիբերանվտանգության ոլորտներում քաղաքականության ձևավորման գործընթացներում։ Նշված նախաձեռնությունները ֆինանսավորվել են մի շարք առաջատար միջազգային կազմակերպությունների կողմից, ներառյալ Կանաչ կլիմայի հիմնադրամը (GCF), Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) և Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակը (FCDO):

Ալլան Չիվնինգի կրթաթոշակակիր է և ունի մագիստրոսի աստիճան միջազգային բիզնես իրավունքի ոլորտում Լոնդոնի տնտեսագիտական և քաղաքական գիտությունների դպրոցից (LSE), ինչպես նաև բակալավրի և մագիստրոսի աստիճաններ՝ Երևանի պետական համալսարանից։ Նա հանդիսանում է լիցենզավորված փաստաբան և արտոնագրային հավատարմատար Հայաստանի Հանրապետությունում։

Ամրագրել

Խորհրդատվություն

Խորհրդատվության համար խնդրում ենք կապվել մեզ հետ info@amca.am էլ. հասցեով կամ զանգահարել +374 11 20 14 10 հեռախոսահամարով։