Օֆելյա Ներսիսյանը ՀՀ փաստաբանների պալատի անդամ է: 2012 թվականին արտոնագրվել է որպես փաստաբանի օգնական, իսկ 2014 թվականին, ավարտելով ՀՀ Փաստաբանական ակադեմիան՝ հիմնել է «Յունիլեքս» փաստաբանական գրասենյակը, որտեղ ակտիվ գործունեություն է իրականացրել քաղաքացիաիրավական, աշխատանքային և վարչական գործերով: 2023-2024 թվականներին համագործակցել է «ԹԻՔԵՅ և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի հետ:
Օֆելյա Ներսիսյանը իրավաբանական ծառայություններ է մատուցել Հեռահաղորդակցության ոլորտի խոշոր ընկերություն հանդիսացող «Յուքոմ» ՓԲԸ-ին, «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպության, «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ին, «HAI creative» ամերիկյան ֆիլմարտադրող ընկերությանը, «ANNASALOME» նորաձևության և մարքեթինգային գործակալությանը: