Սյուզաննա Պողոսյան

  • Բակալավրի աստիճան (LL.B), Երևանի Պետական Համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ
  • Մագիստրոսի աստիճան (LL.M), Երևանի Պետական Համալսարան, Իրավագիտության ֆակուլտետ
  • Հայաստանի Հանրապետության փաստաբանական ակադեմիա
  • Սյուզաննա Պողոսյանը փորձառու իրավաբան է և Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ։ Նա «Andromeda Alliance» իրավաբանական գրասենյակի հիմնադիրն ու տնօրենն է: Ավելի քան ութ տարվա մասնագիտական փորձով Սյուզաննան աշխատել է տարբեր փաստաբանական ընկերություններում, այդ թվում՝ «Կոնցեռն Դիալոգ» իրավաբանական գրասենյակում:

    Նա հեղինակել է մի քանի մասնագիտական հոդվածներ, որոնք հրապարակվել են միջազգային ճանաչում ունեցող իրավաբանական պարբերականներում, ինչպիսիք են «Lexology»-ն, «Chambers and Partners»-ը և «PILnet»-ը: Սյուզաննան նաև ունի մեծ փորձառություն միջազգային ճանաչում ունեցող ընկերություններին կորպորատիվ իրավաբանական ծառայություններ տրամադրելու գործում։

    Ամրագրել

    Խորհրդատվություն

    Խորհրդատվության համար խնդրում ենք կապվել մեզ հետ info@amca.am էլ. հասցեով կամ զանգահարել +374 11 20 14 10 հեռախոսահամարով։