Կոռադո Մորան հաջողակ միջազգային հաշտարար և վեճերի լուծման մասնագետ է։ Կոռադոն Կառավարող Իրավաբանների Ինստիտուտի (FCIArb) անդամ է և արտոնագրված հաշտարար՝ «CEDR», «CIArb» և մի շարք այլ համաշխարհային ճանաչում ունեցող հաստատություններում։ Նա անդամակցում է բազմաթիվ միջազգային կառույցների, այդ թվում՝ «ICDR-AAA», «WIPO», «CPR», «CEDR», «CafA», «ADGM», «ECDR» և այլն։ Բացի այդ, նա հանդիսանում է ընկերությունների և սպառողների միջև հաշտարարը՝ Իտալիայի «ARERA»-ում և «Co.Re.Com․ Regione Lombardia»-ում՝ հեռահաղորդակցման վեճերի հարցում։
Որպես հաշտարար և վեճերի այլընտրանքաին լուծման ոլորտի մասնագետ՝ Կոռադոն Տրենտո համալսարանի իրավաբանական ֆակուլտետի պայմանագրային պրոֆեսոր է և փորձառու վերապատրաստող ու խորհրդատու՝ ՄԱԿ-ի (UNDP, UNLB, UNFSU) և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) համար։ Նա նաև աշխատում է «CIArb»-ում որպես դասընթացի տնօրեն, ավագ դասախոս, գլխավոր գնահատող և հաշտարար՝ «CIArb»-ի հաշտարարության մոդուլների համաշխարհային մակարդակով։ Բացի այդ, նա նաև «CIArb»-ի վիրտուալ հաշտարարության դասընթացի տնօրենն է և պայմանագրային խորհրդատու։
Նա նաև Ֆլորենցիայի միջազգային վեճերի լուծման ակադեմիայի (FIDRA) և Կամերա Արբիտրալե դի Միլանոյի (CAM) ակադեմիայի անդամ է։ Նա մեծ փորձառություն ունի տարբեր միջազգային կազմակերպություններում՝ վերապատրաստման և խորհրդատվական ծառայություններ տրամադրելու հարցերում։
Կոռադոն դասախոսել և ելույթ է ունեցել միջազգային համաժողովներում, որոնք կազմակերպվել են առաջատար համալսարանների, իրավաբանական ասոցիացիաների և կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են «ICC»-ը, «CPR»-ը, «CIArb»-ն ու «AMCA»-ն։ Նա նաև մասնակցել է միջոցառումների, որոնք հյուրընկալել է «UnionCamere Italia»-ն։