Լուսինեն քաղաքացիական իրավունքի ոլորտում իրավաբանական ծառայություններ է տրամադրում թե՛ մինչդատական, թե՛ դատական փուլերում։ Նա նաև ներկայացուցչություն է իրականացնում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների առջև։ Լուսինեն մասնագիտացած է ընտանեկան իրավունքի ոլորտում և մեծ փորձ ունի ամուսնաընտանեկան վեճերին վերաբերող իրավական հարցերի լուծման մեջ։