Դեկտեմբերի 8-ին, Արբիտրաժի և Հաշտարարության Հայաստանյան Կենտրոնի (AMCA) վերապատրաստման դասընթացի շրջանակներում մասնակիցները ներգրավվեցին թեմատիկ քննարկումների և գործնական վարժությունների մեջ։ Բանախոսություններ ունեցան AMCA-ի փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը և ավագ իրավաբան Դավիթ Խաչատրյանը, ովքեր ներկայացրին․ • Հաշտարարության էությունը, պարտադիր հաշտարարությունը, • Հաշտարարի դերը և հաշտարարության ընթացակարգի առանձնահատկությունները, • Կենտրոնի կողմից մշակված Հաշտարարության կանոնները:
Օրվա կարևորագույն հատվածը դարձավ սիմուլյացիոն խաղը, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան գործնականում փորձարկել իրենց հմտությունները հաշտարարական գործընթացներում՝ հանդես գալով որպես հաշտարար և հաշտարարության կողմեր: Վերապատրաստման ավարտին մասնակիցները շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին՝ ընդգծելով ծրագրի բարձր մասնագիտական մակարդակը և գործնական օգտակարությունը։