🔷 Շվեդական արբիտրաժային շաբաթվա ընթացքում, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն և գլխավոր քարտուղար Տաթևիկ Մատինյանը հանդիպել է Շվեդական արբիտրաժային ինստիտուտի (SCC Arbitration Institution) գլխավոր քարտուղար Քերոլայն Ֆալկոների հետ, ում հետ քննարկել է AMCA և SCC Արբիտրաժային կենտրոնների միջև համատեղ կնքվող հուշագրի մանրամասները, ակնկալվող դասընթացներն ու վերապատրաստումները, համագործակցության հեռանկարներն ու թե ինչպես կարող են այս երկու կառույցները համատեղ նպաստել արբիտրաժային ինստիտուտի խնդիրների լուծմանն ու զարգացմանը։
🔷 Շվեդիա աշխատանքային այցի ընթացքում տիկին Մատինյանը նաև հանդիպել է Շվեդիայում ՀՀ դեսպանատան առաջին քարտուղար Հայարփի Դրմեյանին, ում հետ քննարկել է արբիտրաժի և հաշտարարության կարևորությունը, վերջինիս դերը բիզնեսի զարգացման հարցում: Քննարկվել է նաև Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի դերակատարումը միջազգային ներդրումների պաշտպանվածության և վստահելիության ապահովման տեսանկյունից։
🔷 Միևնույն ժամանակ քննարկվեց հաշտարարության կարևորությունը և վերջինիս լայն գործիքակազմը, որը կարող է մեծապես օգտակար լինել Հայաստանում չբնակվող, սակայն իրավական վեճեր ունեցող մեր քաղաքացիների համար։