Հարավարևելյան Եվրոպայի արբիտրաժային երկրորդ համաժողովին խոսվեց միջազգային արբիտրաժի ոլորտում վերջին զարգացումներից և մարտահրավերներից՝ հատկապես կենտրոնանալով տարածաշրջանին առնչվող հարցերի վրա:
Հիմնական թեմաները ներառում էին արբիտրաժին անռչվող օրենսդրության զարգացումը, արբիտրաժի դերը միջազգային վեճերում և պատժամիջոցների ազդեցությունը: Միջոցառումը հիանալի հարթակ է լավագույն փորձով կիսվելու, խթանելու երկխոսությունը տարածաշրջանում արբիտրաժի նոր ձևավորվող դերի մասին, ինչպես նաև ոլորտի մասնագետների միջև համագործակցություն հաստատելու համար։
Համաժողովին քննարկվեց հաշտարարության կարևորությունը ներդրումային արբիտրաժում, ինչպես նաև մշակութային հարցեր, որոնքնույնպես հսկայական դեր ենխաղում տարածաշրջանում։ Նշվեց սակայն, որ համաշխարհային մարտահրավերները պետք է նպաստեններդրումային արբիտրաժում հաշտարարության կիրառմանը։
Շատ հետաքրքիր քննարկում է ծավալվել այն մասին, թե արբիտրը քանի գործ պետք է վարույթում ունենա մեկ տարվա ընթացքում, որպեսզի ապահովի արբիտրաժի արդյունավետությունը, և որն է արբիտրաժային ինստիտուտների դերը այս հարցում:
Միջոցառման երկրորդ մասը GAR Live: Vienna 2024-ն էր, որը համախմբել էրառաջատար մասնագետներին և փորձագետներին՝քննարկելու արբիտրաժային պրակտիկայի, տեխնոլոգիայի դերի և զարգացողիրավական շրջանակների վերաբերյալ վերջին թարմացումները: Օքսֆորդիոճով բանավեճի ընթացքում ծավալվեց աշխույժ քննարկում հաշտարարության վերաբերյալ։
Այս համաժողովը վերահաստատեց այս թեմաների կարևորությունը՝համախմբելով տարբեր մասնագետների՝ քննարկելու կարևոր իրավական, տեխնոլոգիական և էթիկական խնդիրները, որոնք կձևավորեն արբիտրաժի ապագան:
Vienna GAR-ի ձևաչափը հիանալի հարթակ է ստեղծում արբիտրաժի ամենավերջին թարմացումներից ու զարգացումներից խոսելու համար, ինչպես նաև խթանում է առողջ բանավեճ:
Բացման իր խոսքում Ավստրիայի արդարադատության նախարար Ալմա Զադիչը նշեց, որ արբիտրաժային տրիբունալների և դատարանների համագործակցությունը վճռորոշ է արբիտրաժի համար բարենպաստ միջավայր ստեղծելու համար։
AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը ակտիվորեն մասնակցում էր քննարկումներին: Վերջինս բանախոսների և միջոցառման այլ մասնակիցների հետ մտքեր փոխանակեց արբիտրաժային զարգացող օրենսդրության և միջազգային պրակտիկայում դրանց ազդեցության, ինչպես նաև տեխնոլոգիաների և գաղտնիության՝ գնալով աճող կարևորության մասին։ Տաթևիկ Մատինյանի մասնակցությունը մատնանշում է Հայաստանի ակտիվ դերակատարումը արբիտրաժի զարգացումը մեր տարածաշրջանում և այլուր։
Իր այցի ընթացքում Տաթևիկ Մատինյանը հանդիպել է նաև Վիեննայի միջազգային արբիտրաժային կենտրոնի (VIAC) գլխավոր քարտուղարի հետ և, հիմք ընդունելով վերջերս կնքված համագործակցության հուշագիրը, քննարկել է վերջինիս հետ արբիտրաժ-հաշտարարություն մեխանիզմի զարգացման հեռանկարները։ Փոխանակվել են մտքեր արբիտրաժային ինստիտուտների ինստիտուցիոնալ և գործիքակազմային զարգացման վերաբերյալ։