Սամվելը մեծ փորձառություն ունեցող իրավաբան է, ում աշխատանքային փորձը ներառում է ինչպես մասնավոր փաստաբանական գրասենյակներում, այնպես էլ ընկերություններում գործունեություն:
2018 թվականից Սամվելը հանդիսանում է «Մկոյան և Գործընկերներ» իրավաբանական ընկերության գործընկեր՝ տրամադրելով իրավաբանական ծառայություններ տարբեր ոլորտներում։ Նա նաև համահիմնադիր և գործընկեր է Վրաստանում հիմնված «Service Center» իրավաբանական և հաշվապահական ընկերությունում:
Ավելի վաղ Սամվելը 2017-2018 թվականներին զբաղեցրել է «Ջավախքին Աջակցություն» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը՝ ղեկավարելով իրավաբանական և ֆինանսական հարցերը։
Բացի այդ, նա հանդես է եկել որպես դասընթացավար-փորձագետ գերմանական խնայողական բանկի միջազգային համագործակցության հիմնադրամում՝ իր մասնագիտական գիտելիքներով աջակցելով կազմակերպության գործունեությանը։
Սամվելը 2013 թվականից հանդիսանում է ՀՀ փաստաբանական պալատի, ՀՀ իրավաբանների միության անդամ։