Հայկական արբիտրաժային երկրորդ համաժողովի ընթացքում AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը և Վիեննայի միջազգային արբիտրաժային կենտրոնի նախագահ դոկտ. Նիկոլաուս Պիտկովիցը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Այս փոխըմբռնման հուշագրի միջոցով կողմերը պայմանավորվեցին խթանել արբիտրաժը և հաշտարարությունը, բարելավել արբիտրաժային և հաշտարարության հետ կապված ծառայությունները և ամրապնդել AMCA-ի և VIAC-ի միջև համագործակցությունը:
AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը կարծում է, որ համագործակցությունը հայտնի արբիտրաժային կառույցներից մեկի հետ, ինչպիսին է VIAC-ը, թույլ է տալիս AMCA-ին հզորացնել ինստիտուցիոնալ կարողությունները՝ միաժամանակ ամրապնդելով իր հանձնառությունը խթանելու արբիտրաժը և հաշտարարությունը Հայաստանում:
Համաձայնագրի համաձայն՝ կողմերը, հնարավորության դեպքում, կնպաստեն, կկազմակերպեն և կվարեն դասախոսություններ, կոնֆերանսներ և սեմինարներ համապատասխան թեմաներով երկու իրավասություններում: Նրանք նաև կողջունեն յուրաքանչյուր հաստատության պատշաճ կերպով նշանակված ներկայացուցիչների այցելությունները՝ համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը խթանելու նպատակով: