Սամվել Ամիրզադյանը փորձառու իրավաբան է, ով աշխատել է թե՛ մասնավոր ոլորտում, թե՛ որպես հանրային ծառայող։ Իր կարիերան սկսել է որպես իրավաբան-խորհրդատու “Defense” իրավաբանական գրասենյակում, ապա զբաղեցրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկական և սոցիալական փորձաքննության գործակալության ղեկավարի խորհրդականի պաշտոնը։ Նա կարիերան շարունակել է որպես առաջին կարգի մասնագետ՝ ՀՀ Տրանսպորտի տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնում և որպես գլխավոր մասնագետ ՀՀ Պետական աշխատանքի տեսչության Իրավական վերահսկողության բաժնում։
Բացի այս պաշտոններից, նա նաև աշխատել է ՀՀ Ազգային Ժողովի պատմգամավորի խորհրդատական՝ վճարովի հիմունքներով։