Այսօր՝ հուլիսի 20-ին, մեկնարկեց փաստաբանների համար նախատեսված երկօրյա վերապատրաստման դասընթացը: Միջոցառումը կազմակերպել է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը` նպատակ ունենալով փաստաբաններին ներկայացնել այլընտրանքային վեճերի լուծման մեխանիզմների կարևորությունն ու գործիքակազմը։ նալու համար:
✅ Բացման խոսքով հանդես եկան Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի (AMCA) տնօրեն Տաթևիկ Մատինյանը և Օրենսդրության զարգացման կենտրոն հիմնադրամի փոխտնօրեն, իրավաբան Դավիթ Ղարիբյանը
✅ Քննարկվեց մշտապես գործող հաստատությունների դերն արբիտրաժի և հաշտարարության ոլորտում՝ AMCA-ի օրինակով
✅ Վեճերի այլընտրանքային լուծման եղանակների առավելություններն ու գրավչությունը փաստաբանի տեսանկյունից
✅ Արբիտրաժի իրականացման ընթացակարգային հարցերի և արձակված ակտի հարկադիր կատարման թեմաների արդիականությունը
Մասնակիցները ստացան մասնագիտական գիտելիքներ և գործնական հմտություններ արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման ոլորտում: Այս դասընթացը կարևոր քայլ է փաստաբանների՝ արբիտրաժային և հաշտարարության գործերով ներկայացուցչություն իրականացնելու կարողությունների զարգացման հարցում:
Հետևեք մեզ՝ դասընթացի հաջորդ օրերի մասին տեղեկանալու համար: