Իզաբել Աբգարյանը հանդիսանում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտորի խորհրդական, ինչպես նաև հանդես է գալիս որպես իրավախորհրդատու առողջապահական մի շարք նախաձեռնություններում։ Իր մասնագիտական գործունեությունը համադրում է իրավունքի և առողջապահության ոլորտների հետ։
Նախքան համալսարանում խորհրդականի պաշտոնը ստանձնելը, Իզաբել Աբգարյանը շուրջ 11 տարի ղեկավարել է ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական վարչությունը, որտեղ ներդրել է ոլորտային իրավական կարգավորման բազմաթիվ գործիքակազմեր։
Նա ակտիվորեն ներգրավված է գիտակրթական գործընթացներում՝ հանդիսանալով համալսարանի գիտական խորհրդի անդամ և բժշկական էթիկայի հանձնաժողովի նախագահ, նպաստելով առողջապահության ոլորտում մասնագիտական պատասխանատվության բարձրացմանն ու արդյունավետ կառավարմանը։