Ռուսաստանի արբիտրաժային կենտրոնի ներկայացուցիչները AMCA-ում

Այսօր Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում հյուրընկալել ենք Ռուսաստանի արբիտրաժային կենտրոնի ներկայացուցիչներին՝ քննարկելու հնարավոր համագործակցությունը, համատեղ կրթական ծրագրերի իրականացումը, և ոլորտին առնչվող այլ հարցեր։ Հանդիպման ընթացքում քննարկվել է համատեղ կնքված համագործակցության մասին հուշագիրը, որը ստորագրել է AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը՝ Մոսկվայում եղած ժամանակահատվածում։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում և Ռուսաստանում միջազգային արբիտրաժի վերաբերյալ համաժողովներ, սեմինարներ, աշխատաժողովներ, վերապատրաստման ծրագրեր կամ այլ միջոցառումներ համատեղ կազմակերպելու հնարավորությունը, մասնագիտական աջակցությունն ու համագործակցային հնարավոր միջոցները։ Ուրախ էինք հյուրընկալել Ռուսաստանի արբիտրաժային կենտրոնի ներկայացուցիչներին AMCA-ում։

Ամրագրել

Խորհրդատվություն

Ամրագրեք խորհրդատվություն info@amca.am էլփոստի կամ +374 11 20 14 10 հեռախոսահամարի միջոցով։