ԱՐԲԻՏՐԱԺԱՅԻՆ

ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Սույն պայմանագրից բխող և դրա կապակցությամբ կողմերի միջև ծագած բոլոր վեճերը լուծվում են ԱՐԲԻՏՐԱԺԻ ԵՎ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ Արբիտրաժային կանոնների հիման վրա: Վեճը լուծվելու է [կողմերը կարող են ընտրել մեկ կամ երեք արբիտրների] կողմից: Արբիտրաժի վայրը Երևանն (Հայաստան) է [կողմերը կարող են ընտրել այլ վայր], իսկ արբիտրաժի լեզուն հայերենն է [կողմերը կարող են ընտրել այլ լեզու]։ Վեճի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը [կողմերը կարող են ընտրել այլ իրավունք]։

ԱՐԱԳԱՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

Սույն պայմանագրից բխող և դրա կապակցությամբ կողմերի միջև ծագած բոլոր վեճերի լուծումը հանձնվում է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնին (Կենտրոն): Վեճը լուծվում է մեկ արբիտրի կողմից՝ Կենտրոնի արագացված ընթացակարգի կանոններով։ Արբիտրաժի վայրը Երևանն (Հայաստան) է [կողմերը կարող են ընտրել այլ վայր], իսկ արբիտրաժի լեզուն հայերենն է [կողմերը կարող են ընտրել այլ լեզու]։ Վեճի նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության իրավունքը [կողմերը կարող են ընտրել այլ իրավունք]։

Փոքր հայցագնով վեճերի արբիտրաժային վերապահում

Սույն պայմանագրից բխող և դրա կապակցությամբ կողմերի միջև ծագած բոլոր վեճերի լուծումը հանձնվում է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնին (Կենտրոն): Վեճը լուծվում է մեկ արբիտրի կողմից՝ Կենտրոնի Փոքր հայցագներով վեճերի արբիտրաժային կանոնների համաձայն։ Արբիտրաժի վայրը՝ Երևան, լեզուն՝ հայերեն։ Կողմերի, արբիտրաժային Տրիբունալի և Կենտրոնի միջև գրավոր փաստաթղթերի փոխանցումը և ծանուցումների իրականացումը կատարվում է էլեկտրոնային եղանակով:

 

Ամրագրել

Խորհրդատվություն

Խորհրդատվության համար խնդրում ենք կապվել մեզ հետ info@amca.am էլ. հասցեով կամ զանգահարել +374 11 20 14 10 հեռախոսահամարով: