Հինգերորդ վահանակ Թեմա՝ «Ֆինանսական վեճեր».
Քննարկման ընթացքում Կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ Արման Ալոյանն անդրադարձավ ֆինանսական վեճերի լուծման ուղիներին՝ կարևորելով արբիտրաժը և ընդգծելով դրա առավելությունները ֆինանսական հատվածի համար։ Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը ներկայացրեց ֆինանսական համակարգի հաշտարարի ինստիտուտի դերն ու գործառույթները։
«Լեգալատա» իրավաբանական ընկերության ներկայացուցիչ Գոռ Մարգարյանն ընդգծեց, որ բանկերը նախընտրում են ֆինանսական վեճերը լուծել արբիտրաժի միջոցով։ Նա անդրադարձավ այն մարտահրավերներին, որոնց Կենտրոնը հավանաբար կբախվի ֆինանսական վեճերը լուծելիս։ Պատրիսիա Շոնեսին կարևորեց միջազգային արբիտրաժային կենտրոնների և ԱՀՀԿ համագործակցությունը՝ նշելով, որ փորձի փոխանակումը թույլ կտա կենտրոնի գործունեությանը համահունչ լինել միջազգային փորձին։