Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը Նյու Յորքում աշխատանքային հանդիպում է ունեցել AMCA-ի համահիմնադիր «Հայ իրավաբանական միության» (ABA) ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում տիկին Մատինյանը ներկայացրեց արբիտրաժային կենտրոնի գործունեության առանձնահատկությունները և ընդգծեց նմանատիպ միջազգային կենտրոնի կարևորությունը՝ Հայաստանի Հանրապետությունում ներդրումային միջավայրի բարելավման համար։ Բացի այդ, քննարկվեցին նաև AMCA-ի՝ որպես մշտապես գործող արբիտրաժային և հաշտարարական հաստատության մոտեցումները և ոլորտի զարգացման տեսլականը։
AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը հանդիպեց նաև American Arbitration Association (AAA)-International Centre for Dispute Resolution (ICDR) գործընկերներին՝ նրանց ներկայացնելով AMCA-ն։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև արդեն 50 ամյա գործունեություն ծավալով ընկերության և AMCA-ի հետագա հնարավոր համագործակցության ուղիներն ու հնարավորությունները։