Ապրիլի 26-ին տեղի ունեցավ Հայ Գործարարների Ասոցիացիայի կողմից կազմակերպված «Հայաստան-Կիպրոս. Բիզնես հնարավորություններ» ֆորումը, որին մասնակցում էր նաև AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը։ Ֆորումը նպատակ ուներ նպաստելու երկու երկրների համատեղ գործարար կապերի ամրապնդմանը և նոր համագործակցությունների ձևավորմանը։ Ֆորումի շրջանակներում Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը հյուրընկալել էր Կիպրոսում գործող AGP-LAW ընկերության կառավարիչ գործընկեր Անջելոս Պապիտիսին և A.Rudenko & Co ընկերության կառավարիչ գործընկեր Ալեքսեյ Ռուդենկոյին։ Հանդիպման ընթացքում AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը և փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը ներկայացրին Կենտրոնի մատուցած ծառայություններն ու դրանց առավելությունները։ Կողմերը քննարկման ընթացքում հատկապես ընդծեցին Կենտրոնի մատուցած ծառայությունների ճկունությունը՝ մատնաշելով լեզվի ընտրության ազատության և առցանց նիստեր կազմակերպելու կարևորությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվեց նաև AMCA-ն միջազգային պայմանագրերում ներառելու անհրաժեշտությունն ու դրա կարևորությունը։ Անջելոս Պապիտոսն ընգծեց, որ AMCA-ի միջոցով, օտարերկրյա ներդրողները կունենան բիզնես վստահություն Հայաստանի նկատմամբ, ինչն էլ կնպաստի երկրում ներդրումների զարգացմանը։ Հանդիպման ավարտին կողմերը որոշեցին հետագայում առավել առարկայական քննարկել հնարավոր համագործացկությունները։