Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ամփոփվեց բիզնես ներկայացուցիչների և փաստաբանների համար նախատեսված երկօրյա վերապատրաստման դասընթացը: Միջոցառումը կազմակերպել է Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը` նպատակ ունենալով մասնակիցներին ներկայացնել այլընտրանքային վեճերի լուծման մեխանիզմների կարևորությունն ու գործիքակազմը։ Դասընթացի ամփոփումն իրականացրեց Կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը:

Քննարկվեց մշտապես գործող հաստատությունների դերն արբիտրաժի և հաշտարարության ոլորտում՝ AMCA-ի օրինակով

Վեճերի այլընտրանքային լուծման եղանակների առավելություններն ու գրավչությունը փաստաբանի տեսանկյունից

Արբիտրաժի իրականացման ընթացակարգային հարցերի և արձակված ակտի հարկադիր կատարման թեմաների արդիականությունը Մասնակիցները ստացան մասնագիտական գիտելիքներ և գործնական հմտություններ արբիտրաժի և վեճերի այլընտրանքային լուծման ոլորտում:

Այս դասընթացը կարևոր քայլ է փաստաբանների և բիզնեսի ներկայացուցիչների համար՝ արբիտրաժային և հաշտարարության գործերով ներկայացուցչություն իրականացնելու կարողությունների զարգացման հարցում: