Վեճերի լուծման նոր զարգացումներ

Վեցերորդ նիստի թեման էր «Վեճերի լուծման նոր զարգացումներ»։ Նիստի ընթացքում միջազգային հաշտարար Մուշեղ Մանուկյանն անդրադարձած հաշտարարության կարևորությանը՝ նշելով, որ որ AMCA-ի բացումն իսկապես հրամայական է և դրա միջոցով Հայաստանում հնարավոր կլինի զարգացնել վեճերի այլընտրանքային լուծումներն՝ անկախ և վստահելի կենտրոնի միջոցով։ Քեթրին Ռոջերսն անդրադարձավ այն կարևոր միջոցառումներին, որոնք թույլ կտան քաղաքացիներին վստահություն ձևավորել AMCA-ի նկատմամբ: Այս համատեքստում նա ընդգծեց Կենտրոնի անկախության կարևորությունը։ Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան նաև վեճերի լուծման էլեկտրոնային մեթոդներին, ինչպես նաև վեճերի լուծման ոլորտում արհեստական ինտելեկտի կիրառման հարցերին։ 

Ամրագրել

Խորհրդատվություն

Ամրագրեք խորհրդատվություն info@amca.am էլփոստի կամ +374 11 20 14 10 հեռախոսահամարի միջոցով։