Սեպտեմբերի 4-ին Երևանում անցկացվող կոնֆերանսի նպատակն է համախմբել արբիտրաժի ոլորտի առաջատար մասնագետների՝ իրավաբանների, գիտնականների, բիզնեսի ներկայացուցիչների և այլ շահագրգիռ կողմերի՝ քննարկելու այնպիսի արդիական թեմաներ, ինչպիսիք են՝
Արբիտրաժի հեռանկարները. զարգացող երկրներում հնարավորությունների և մարտահրավերների վերլուծությունը
Կարողությունների բացահայտումը. տեխնոլոգիական առաջընթացի ազդեցությունն արբիտրաժի ապագայի վրա
Դատարաններ և արբիտրաժ. Համագործակցություն, թե հակադրում
Կարո՞ղ է արդյոք հաշտարարությունը փոխարինել արբիտրաժին կամ վերածվել դրա մրցակցի
Կոնֆերանսի պաշտոնական բացումն իրականացրեց Հայաստանի Հանրապետության Արդարատության նախարար Գրիգոր Մինասյանը, ով ողջունեց ներկաներին, ընդգծեց միջոցառման կարևորությունն ու շարունակական աշխատանքները, որոնք տարվում են ՎԱԼ համակարգի բարելավման նպատակով։
Ապա ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ով խոսեց նմանաբնույթ միջոցառումների արդյունավետության, ՎԱԼ-ի կարևորության ու միջազգային իրավական ոլորտին համընթաց քայլելու մասին։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID)/Հայաստանում առաքելության տնօրեն Ջոն Ջ. Ալելոն անդրադարձավ կարևորագույն ու մասնագիտական կոնֆերանսների իրականցման անհրաժեշտությանը հանրության շրջանում իրազեկվածությունը մշտապես պահպանելու համար։
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանում մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին խոսեց արբիտրաժի կարևորության և AMCA-ի գրանցած հաջողության մասին:
Բացման արարողությանը հաջորդեց կոնֆերանսի հիմնական բանախոսությունը։
Նյու Յորքի անկախ արբիտր AMCA Արբիտրաժային խորհրդի նախագահ Գրանտ Հանեսյանը, ով կոնֆերանսի հիմնական բանախոսն է, ողջունեց բոլոր մասնակիցներին, անդրադարձավ արբիտրի անկախության ևանաչառության կարևորությանը, ինչպես նաև, թե, երբ և ինչպես պետք է իրականացնել բացահայտման պարտականությունը։
Բանախոսը ներկայացրեց նաև արբիտրաժի հետ կապված ՀՀզարգացումները և AMCA-ի գործունեությունը: