Թիմ

Մանուշ Սաղյան

Մանուշ Սաղյանը AMCA-ի իրավական բաժնի կրտսեր իրավաբանն է, կազմում է իրավական փաստաթղթերի նախագծեր, մասնակցում է AMCA-ի կողմից մշակվող ակտերի, ընթացակարգերի, իրավական կարծիքների, ինչպես նաև արբիտրաժին և հաշտարարությանը վերաբերող այլ նյութերի մշակմանը և վերանայմանը։

Կրթություն

LL.M (իրավագիտության մագիստրոս), Արցախի պետական համալսարան, քաղաքացիական իրավունք և դատավարություն


LL.B (իրավագիտություն,բակալավրի աստիճան), Արցախի պետական համալսարան։

Աշխատանքային գործունեության նկարագիր

🔷Մանուշ Սաղյանի աշխատանքային առաջին փորձը եղել է ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի գործավար, այնուհետև՝ աշխատակազմի դատական նիստերի քարտուղար։ ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի բողոքների ուսումնասիրության և քննարկման բաժնում Մանուշ Սաղյանը զբաղեցրել է առաջատար մասնագետի պաշտոնը։Մանուշ Սաղյանը մասնագիտական փորձ է ձեռք բերել նաև Արցախի ներդրումային հիմնադրամում՝ զբաղեցնելով իրավաբանական բաժնի մասնագետի, այնուհետև՝ գլխավոր մասնագետի հաստիքը։