Հրապարակումներ
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի Հոգաբարձուների խորհուրդը 2025 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ ընդունել է Հաշտարարների վարքագծի կանոնագիրքը։
Կանոնագիրքը մշակվել է Կենտրոնի Հաշտարարության խորհրդատվական խորհրդի (Կորադո Մորա, Մուշեղ Մանուկյան և Վանիկ Մարգարյան) հետ համատեղ։
Կանոնագիրքը սահմանում է հստակ վարքագծային կանոններ Կենտրոնի ցանկում ընդգրկված հաշտարարների համար, որոնք կոչված են երաշխավորելու հաշտարարության սկզբունքները, հաշտարարական գործընթացի արդյունավետությունը, նպաստելու հաշտարարության ինստիտուտի կայացմանը, հաշտարարի մասնագիտական բարձր չափանիշների ձևավորմանը և հանրային վստահության ամրապնդմանը։
Հարցուպատասխանի ձևաչափով մշակված խորհրդատվական պարզաբանումների նպատակն է ներկայացնել պարտադիր հաշտարարության էության, վեճերի բնույթի, պարտադիր հաշտարարության բուն գործընթացի, հաշտարարի վարձատրության և այլ հարցերի շուրջ պարզաբանումներ։
«Արբիտրաժային վճռի հարկադիր կատարումը և չեղյալ ճանաչումը. արբիտրաժին դատական աջակցությունը» թեմայով ձեռնարկը մշակվել է AMCA-ի կողմից: Կենտրոնի փորձագետ Մեսրոպ Մանուկյանի և տնօրեն Լիլիթ Պետրոսյանի համատեղ ջանքերով մշակված ձեռնարկը նախատեսված է դատավորների համար և նպատակ է հետապնդում ցույց տալ ձեռնարկում նկարագրված իրավիճակների և բարձրացված հարցերի վերաբերյալ ձևավորված միջազգային չափանիշները և պրակտիկան, ինչպես նաև հեղինակավոր մասնագետների կարծիքները: Ձեռնարկը կարող է կիրառվել դատարանների կողմից տեղական արբիտրաժային վճիռների հարկադիր կատարման և չեղյալ ճանաչման, ինչպես նաև արբիտրաժին դատական աջակցության առնչությամբ լիազորություններն իրականացնելիս որպես մեկնաբանողական նյութ։
«60 հարց արբիտրաժի մասին» ձեռնարկը ներկայացնում է արբիտրաժի ոլորտում ամենահաճախ հանդիպող հարցերն ու դրանց համապարփակ պատասխանները: Ձեռնարկում ընդգրկված են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են արբիտրաժի բնույթը, դրա առավելությունները, ընթացակարգային առանձնահատկությունները և այլ հարցեր: Ձեռնարկը կազմակերպված է հարց ու պատասխանի ձևաչափով՝ այդկերպ նյութերը դարձնելով ավելի մատչելի։ Ձեռնարկը նախատեսված է արբիտրների, իրավաբանների, փաստաբանների, ուսանողների և այլոց համար, ովքեր հետաքրքրված են վեճերի լուծման այլընտրանքային մեթոդներով:
Տեղեկատվական թերթիկը ներկայացնում է հայկական երկրորդ ամենամյա միջազգային արբիտրաժային կոնֆերանսի մասին ամբողջական տեղեկատվությունը՝ ներառյալ միջազգային և տեղացի խոսնակների կարճ կենսագրությունները և կոնֆերանսի օրակարգը։
Սույն հրապարակումը ներկայացնում է հաշտարարության կիրառությունը և դրա առավելություններն աշխատանքային վեճերում։