ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Ի՞նչ է AMCA-ն։
AMCA-ն անկախ, չեզոք և արհեստավարժ արբիտրաժային և հաշտարարական հաստատություն է, որը արբիտրաժի և հաշտարարության միջոցով իրականացնում է վեճերի լուծում։
Ի՞նչ է արբիտրաժը։
Հաշտարարությունը գործընթաց է, որն ուղղված է կողմերի համաձայնությամբ իրենց միջև առկա վեճն անկողմնակալ երրորդ անձի՝ հաշտարարի օգնությամբ հաշտությամբ լուծելուն:
Որո՞նք են արբիտրաժի առավելությունները։
Արբիտրաժի հիմնական առավելություններն են՝ արագությունը, ճկունությունը, գաղտնիությունը, ծախսարդյունավետությունը և վեճերի մասնագիտացված քննությունը։
Որո՞նք են արբիտրաժի առավելությունները AMCA-ում
AMCA-ն ունի պրոֆեսիոնալ տեղական և միջազգային արբիտրներ, ինչպես նաև միջազգային լավագույն չափանիշների հիման վրա մշակված արբիտրաժային կանոններ: Ավելին, AMCA-ն ունի գործերի կառավարման մատչելի էլեկտրոնային հարթակ, որի միջոցով հնարավոր է վեճի լուծման ամբողջ գործընթացն իրականացնել էլեկտրոնային եղանակով։
Ի՞նչ տեսակի վեճեր են քննվում AMCA-ում։
AMCA-ում քննվող վեճերի շրջանակը լայն է, այն ներառում է կորպորատիվ և առևտրային, ֆինանսական, հանքարդյունաբերության, ներդրումների, ՏՏ ոլորտի, կառուցապատման, ապահովագրական, մտավոր սեփականության, ընտանեկան և այլ ոլորտներին առնչվող վեճեր։
Արդյո՞ք AMCA դիմելու համար կա արբիտրաժային պահանջի նվազագույն կամ առավելագույն չափ։
Ոչ: AMCA-ի կողմից վարվող գործերի համար պահանջի նվազագույն կամ առավելագույն չափ սահմանված չէ:
Արդյո՞ք AMCA-ում գործի քննությունը հնարավոր է կազմակերպել հայերենից բացի այլ լեզուներով:
Այո, AMCA գործավարական թիմը տիրապետում է նաև անգլերենին և ռուսերենին։ Արբիտրաժային համաձայնության հիման վրա՝ AMCA-ն կարող է գործը վարել համաձայնության մեջ նշված լեզվով։ Անհրաժեշտության դեպքում կողմերից կարող է պահանջվել փաստաթղթերի թարգմանությունների տրամադրում:
Արդյո՞ք AMCA-ն կարող է քննել արբիտրաժային գործ, որտեղ կիրառելի իրավունքը հայկական օրենսդրությունը չէ։
Այո, կողմերն ունեն կիրառելի իրավունքի ընտրության ազատություն։
Արդյո՞ք AMCA-ն կարող է քննել արբիտրաժային գործ, որտեղ արբիտրաժի վայրը Երևանը/Հայաստանը չէ։
Այո։ Արբիտրաժի վայրը կարող են որոշել կողմերը։
Արդյո՞ք AMCA կանոնները սահմանում են արբիտրաժի հիմնական վայր։
Ոչ: Համաձայն AMCA Արբիտրաժային կանոնների` կողմերն ազատ են համաձայնության գալու արբիտրաժի վայրի վերաբերյալ։ Նման համաձայնության բացակայության դեպքում արբիտրաժի վայրը կորոշի արբիտրաժային տրիբունալը՝ հաշվի առնելով գործի հանգամանքները:
Արդյո՞ք AMCA-ի կողմից վարվող արբիտրաժային լսումները պետք է անցկացվեն Երևանում։
Ոչ: Լսումները կարող են անցկացվել ցանկացած այլ վայրում կամ առցանց եղանակով:
Հայաստանի հետ կապ չունեցող միջազգային կողմերը կարո՞ղ են գործը հանձնել ԱՀՀԿ՝ վարչարարության
Այո:
Հայաստանի հետ կապ չունեցող միջազգային կողմերը կարո՞ղ են արդյոք գործը հանձնել AMCA-ին՝ գործավարության համար։
Ոչ: Վեճի կողմերը պարտադիր չէ, որ ներկայանան փաստաբաններով։
AMCA-ն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ՝ 9։00-18։00 (ՀՀ ժամանակով): Նշված ժամերից դուրս մենք մշտապես հասանելի ենք info@amca.am հասցեով:
AMCA-ն աշխատում է երկուշաբթիից ուրբաթ՝ 9։00-18։00 (ՀՀ ժամանակով): Նշված ժամերից դուրս մենք մշտապես հասանելի ենք info@amca.am հասցեով:
Ի՞նչ է AMCA-ն:
AMCA-ն անկախ, չեզոք և արհեստավարժ արբիտրաժային և հաշտարարական հաստատություն է, որը արբիտրաժի և հաշտարարության միջոցով իրականացնում է վեճերի լուծում։
Ի՞նչ է հաշտարարությունը:
Հաշտարարությունը գործընթաց է, որն ուղղված է կողմերի համաձայնությամբ իրենց միջև առկա վեճն անկողմնակալ երրորդ անձի՝ հաշտարարի օգնությամբ հաշտությամբ լուծելուն:
Որո՞նք են հաշտարարության առավելությունները:
Հաշտարարության արդյունքում հաղթող և պարտվող կողմեր չկան։ Սա թույլ է տալիս պահպահել միջանձնային, աշխատանքային և գործնական հարաբերությունները։ Հաշտարարությունը կարող է խրախուսել կողմերին հետագա վեճերն ու անհամաձայնությունները նույնպես լուծել փոխգործակցությամբ և կառուցողական մթնոլորտում։
Ի՞նչ տեսակի վեճեր կարող են հաշտարարությամբ լուծվել:
Հաշտարարություն կարող է իրականացվել քաղաքացիական, ընտանեկան, աշխատանքային, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև այլ իրավահարաբերություններից բխող վեճերի դեպքում։
Արդյո՞ք հաշտարարությունը իրավաբանորեն պարտավորեցնող է։
Հաշտարարությունը ինքնին իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշում չի առաջացնում: Այնուամենայնիվ, հաշտարարության յուրաքանչյուր կողմ իրավունք ունի հաշտության համաձայնությունը կնքելու օրվանից հետո՝ որոշակի ժամկետում դիմելու իր բնակության վայրի ընդհանուր իրավասության դատարան` կողմերի միջև կնքված հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատելու պահանջով:
Որքա՞ն է տևում հաշտարարության գործընթացը։
Հաշտարարության տևողությունը կախված է խնդիրների բարդությունից և կողմերի համագործակցության պատրաստակամությունից: AMCA-ում կողմերի պատրաստակամության դեպքում հաշտարարությունը կարող է նույնսիկ ժամեր տևել։
Արդյո՞ք հաշտարարության գործընթացը գաղտնի է։
Այո, հաշտարարությունը գաղտնի գործընթաց է։ Հաշտարարության կողմերը, հաշտարարը, Կենտրոնը և հաշտարարությանը ներգրավված այլ անձինք բոլոր դեպքերում պետք է պահպանեն հաշտարարության ողջ գործընթացին առնչվող ցանկացած տեղեկատվության գաղտնիությունը։ Ցանկացած փաստաթուղթ կամ տեղեկատվություն հաշտարարության գործընթացից չի կարող հրապարակվել, քանի դեռ կողմերը այլ բանի մասին գրավոր չեն համաձայնվել։
Ի՞նչ կլինի, եթե կողմերից մեկը հրաժարվի մասնակցել հաշտարարության գործընթացին։
Հաշտարարության մասնակցությունը կամավոր է։ Երբ կողմերից մեկը հրաժարվում է մասնակցել հաշտարարության գործընթացին, այն համարվում է ավարտված։
Ո՞վքեր են AMCA-ի հաշտարարները:
AMCA-ն, որպես մշտապես գործող հաշտարարական հաստատություն, ունի հաշտարարների ցանկ, որում ընդգրկված են ՀՀ-ում արտոնագրված, ինչպես նաև միջազգային հաշտարարները։
Արդյո՞ք հաշտարարը կարող է իրավաբանական խորհրդատվություն տալ և ուղղորդել կողմերին:
AMCA-ի Հաշտարարության կանոնների համաձայն՝ հաշտարարը իրավունք չունի հաշտարարության կողմերին կամ այլ մասնակիցներին տրամադրել իրավական խորհրդատվություն կամ դիրքորոշում հայտնել հաշտարարության բովանդակային որևէ հարցի վերաբերյալ։
Արդյո՞ք մեկ գործով կարող են նշանակվել մեկից ավելի հաշտարարներ։
AMCA-ի Հաշտարարության կանոնների համաձայն՝ հաշտարարության գործի բնույթից ելնելով՝ հաշտարարության կողմերի առաջարկով կամ Կենտրոնի նախաձեռնությամբ և հաշտարարության կողմերի համաձայնությամբ գործով կարող է իրականացվել համահաշտարարություն՝ նշանակելով մեկից ավելի հաշտարարներ։
Որքա՞ն արժե հաշտարարությունը։
Հաշտարարության ծախսերը կախված են տարբեր հանգամանքներից, հաշտարարության իրականացման համար պահանջված ժամանակից և այլն։
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի դեպքում հաշտարարության գործավարության վճարը կազմում է 70.000 ՀՀ դրամ (ներառյալ հարկերը և օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարները)։ Մինչև չորս ժամ տևողությամբ հաշտարարության պարագայում հաշտարար(ներ)ի վարձատրությունը կազմում է 150.000 ՀՀ դրամ, որից հետո յուրաքանչյուր ժամը 50.000 ՀՀ դրամ։ Հաշտարար(ներ)ի վարձատրության արժեքը չի ներառում հարկերը և օրենսդրությամբ սահմանված այլ պարտադիր վճարները։
Ամեն դեպքում այս արժեքներն ուղենշային բնույթ ունեն և բացառիկ դեպքերում կարող են փոփոխվել։
In any case, these values are indicative and may be changed in exceptional cases.