Հուշագիր AMCA-ի և SCC-ի միջև

Շվեդիայի արբիտրաժային շաբաթվա ընթացքում, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն և գլխավոր քարտուղար Տաթևիկ Մատինյանը հանդիպել է Շվեդական արբիտրաժային ինստիտուտի (SCC Arbitration Institution) գլխավոր քարտուղար Քերոլայն Ֆալկոների հետ՝ քննարկելով AMCA և SCC Արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցության հեռանկարները:

Հանդիպման ժամանակ կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը ընդգծել է, որ կարևոր է ոչ թե մրցակցությունը, այլ նոր ջանքերի համատեղումը՝ արբիտրաժային մտածողությունը զարգացնելու համար։ Իր հերթին, Քերոլայն Ֆալկոները վստահեցրել է, որ AMCA-ն այս կարճ ժամանակահատվածում գրանցել է հաջողություններ, և Ստոկհոլմի արբիտրաժային կենտրոնը պատրաստակամ է աջակցել կենտրոնի կայացմանը։

Նոյեմբերի 14-ին, կենտրոնները կնքել են համագործակցության հուշագիր՝ արբիտրաժային ինստիտուտի խնդիրների լուծմանն ու զարգացմանը օժանդակելու նպատակով։

Ամրագրիր

Խորհրդատվություն

Կենտրոնում Ձեր վեճը լուծելու ընթացակարգերի վերաբերյալ խորհրդատվություն կարող եք ստանալ մեր իրավաբանների կողմից՝ ամրագրելով խորհրդատվության ժամ։

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.