«Էյ Էմ» փաստաբանական գրասենյակի փաստաբան, հաշտարար, AMCA Հոգաբարձուների խորհրդի անդամ Վանիկ Մարգարյանը ներկայացրեց հաշտարարության առավելությունները: Նա նշեց, որ հաշտարարության ընթացքում ստեղծվում է անկաշկանդ մթնոլորտ, որտեղ կողմերը հնարավորություն են ստանում ազատորեն արտահայտելու իրենց մտահոգությունները, հույզերը և վախերը: Այս գործընթացը մեծացնում է յուրաքանչյուր կողմի դերի նշանակությունը՝ տալով նրանց ազատություն հանդիպման վայրը, ժամանակը և ձևը որոշելու հարցում: Բանախոսը հատուկ ուշադրություն հրավիրեցին այն փաստի վրա, որ հաշտարարությունը խնայում է ժամանակ և ֆինանսական միջոցներ: Հաշտարարի հիմնական խնդիրը պետք է լինի կենտրոնանալ կողմերի վրա, ոչ թե միայն արդյունքի:

🔹Փաստաբաններն ուղղեցին իրենց հարցերն ու մտահոգությունները ոլորտի մարտահրավերներով պայմանավորված և ստացան պատասխաններ:

🔹Մասնակիցները դասընթացի շրջանակներում կշարունակեն ծանոթանալ հաշտարարության և արբիտրաժի առանձնահատկություններին։