Դեկտեմբերի 8-ին մեկնարկեց հաշտարարների որակավորման դասընթացը: Արդարադատության նախարարության, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի, և Եվրոպական միության համագործակցությամբ դեկտեմբերի 8-12-ը հաշտարարների որակավորման նպատակով կիրականացվի ուսուցման հինգերորդ դասընթացը։
Դասընթացի սկզբին բացման խոսքով հանդես եկան Օրենսդրության զարգացման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղարիբյանը, Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի տնօրեն Տաթևիկ Մատինյանը, Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ծրագրի ավագ պատասխանատու Քրիստինա Պետրոսյանը: Վերջիններս ներկայացրին ծրագիրը և սպասվելիք արդյունքները։
Դասընթացը վարում էին ԵԽ փորձագետներ Սոֆիո Չաչավան և Ռամոն Թենան։ Առաջին օրը փորձագետները խոսեցին վեճերի այլընտրանքային լուծման մեթոդների և բանակցությունների մասին։ Քննարկում ծավալվեց վեճերի և դրանց այլընտրանքային լուծումների մասին։ Ինչպեա նաև կիրառելով ինտերակտիվ մեթոդներ, մասնակիցները ստացան պրակտիկ գիտելիքներ:
Դասընթացն ավարտած մասնակիցները այս տարվա ավարտին հնարավորություն կստանան հանձնելու քննություն։ Այն հաջողությամբ հաղթահարածները կստանան հաշտարարի որակավորում։