Լևոն Գոլենդուխին

Լևոն Գոլենդուխինի աշխատանքային գործունեությունն ընդգրկում է  գյուղատնտեսության, քաղաքացիական ենթակառուցվածքների, էներգետիկայի, արդյունաբերության, հանքարդյունաբերության և տրանսպորտի ոլորտները։ Նա The Legal 500-ի կողմից ճանաչվել է որպես միջազգային արբիտրաժի ոլորտում «առաջատար իրավաբան» («Key Lawyer»), իսկ Հայ իրավաբանների միության կողմից՝ ներառվել «Top 20 Under 40 Rising Star» վարկանիշում։  

Լևոնն ունի խորհրդատվական փորձառություն ինքնիշխան պետություններին հետկոնֆլիկտային անցումային արդարադատության և առևտրային իրավունքի բարեփոխումների ոլորտներում։ Նա հեղինակել է բազմաթիվ հրապարակումներ միջազգային ներդրումային իրավունքի և ներդրող պետություն-արբիտրաժ թեմաներով։ Նա պարբերաբար ելույթներ է ունենում իրավաբանական դպրոցներում և միջազգային կոնֆերանսներում՝ անդրադառնալով միջազգային իրավունքի և անդրսահմանային վեճերի լուծման արդիական հարցերին։  

Ամրագրել

Խորհրդատվություն

Խորհրդատվության համար խնդրում ենք կապվել մեզ հետ info@amca.am էլ. հասցեով կամ զանգահարել +374 11 20 14 10 հեռախոսահամարով։