Դեկտեմբերի 13-15-ը Արբիտրաժի և Հաշտարարության Հայաստանյան Կենտրոնի (AMCA) աշխատակիցները մասնակցեցին վերապատրաստման դասընթացի Հանքավանում:

Դասընթացավարներ՝

Հոգեբան Մարիամ Մեհրաբյանը օգնեց թիմին զարգացնել հաղորդակցման հմտությունները։ Ներկայացրեց սթրեսային իրավիճակների կառավարման գործնական մեթոդներ։ Կենտրոնացավ թիմային հարաբերությունների ամրապնդման վրա։

Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ Մերի Մազմանյանը քննարկեց թիմային աշխատանքի արդյունավետության բարձրացման ուղիները, կազմակերպության ներսում արդյունավետ հաղորդակցության կարևորությունը։

AMCA հոգաբարձուների խորհրդի անդամների ներգրավվածությունը՝

Նրանց ներկայացվեց կենտրոնի գործերի կառավարման էլեկտրոնային համակարգը, որն ապահովում է արդյունավետություն և արագություն։ Նրանց մասնակցությունը նպաստեց կենտրոնի ռազմավարական նպատակների հստակեցմանը։

.

.

.

.

.