Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի և Երևանի պետական համալսարանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ու Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի միջև կնքվեց համագործակցության հուշագիր՝ նպատակ ունենալով խթանելու վեճերի այլընտրանքային լուծումների բնագավառում իրավական կրթության և գիտահետազոտական ոլորտի կատարելագործումը։
Արբիտրաժի և հաշտարարության մասին հետաքրքրությամբ պայմանավորված՝ AMCA-ն շարունակում է հանդիպումների շարքը՝ նպատակ ունենալով բարձրացնել ուսանողների իրազեկվածությունը՝ հաշտարարության, արբիտրաժային վեճերի, դրանց լուծման և մեխանիզմների վերաբերյալ:
AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը և փոխտնօրեն Լիլիթ Պետրոսյանը ուսանողներին ծանոթացրին արբիտրաժի և հաշտարարության էությանը, Կենտրոնի աշխատանքներին և հետագայում հնարավոր համագործակցությանը:
Հանդիպումն ամփոփվեց հարց ու պատասխանով և հետագա համագործակցության հեռանկարների քննարկմամբ: