Ասիական զարգացման բանկի1 Իրավական և քաղաքականության բարեփոխումների ծրագրի աջակցությամբ ԱՀՀԿ անձնակազմի համար արբիտրաժային կենտրոնի գործունեության վերաբերյալ 2023թ. սեպտեմբերի 6-ին անցկացվել է վերապատրաստման դասընթաց: Շրջանառվող թեմաներն էին՝
ա) Նորաստեղծ կենտրոնի հիմնադրում և կազմակերպում,
բ) Գործերի վարման էլեկտրոնային համակարգ և
գ) ԱՀՀԿ ծառայությունների մարքեթինգ
դ) Արբիտրների նշանակում։
Արդունավետ քննարկումներ ծավալվեցին արբիտրաժային հաստատությունների գործառույթների և քարտուղարության, գլխավոր քարտուղարի և արբիտրաժային խորհրդի գործունեության առանձնահատակությունների, նրանց հիմնական գործառույթների, պարտականություններ, ինչպես նաև վճիռների կայացման հաջող գործընթացի հիմնական տարրերի վբերաբերյալ։ Մանրամասն քննարկվեցին գործերի կառավարման ներքին և արտաքին խնդիրները, և բանախոսների կողմից ընդգծվեցին հետաքրքիր խորհուրդներ, որոնք կարող են ավելի արդյունավետ դարձնել ԱՀՀԿ-ի աշխատանքը։
Վերապատրաստման դասընթացը վարել են․
- Դոկտոր Անդրեա Կարլեվարիսը, ով BonelliErede-ի գործընկեր է և միջազգային իրավունքի պրոֆեսոր: 2012 թվականի սեպտեմբերից մինչև 2017 թվականի մայիս ընկած ժամանակահատվածում դոկտոր Կարլեվարիսը եղել է Միջազգային առևտրային պալատի (ICC) գլխավոր քարտուղարը և ICC-ի վեճերի լուծման ծառայությունների տնօրենը: Դոկտոր Կարլեվարիսը ներկայումս Իտալիայի արբիտրաժային ասոցիացիայի (AIA) նախագահն է: Նա նաև Ստոկհոլմի Առևտրի պալատի (SCC) արբիտրաժային ինստիտուտի խորհրդի անդամ է։
- Անետ Մագնուսոնը, ով Կլիմայի փոփոխության խորհրդի համահիմնադիրն է։ Կառույցի նպատակն է մոբիլիզացնել օրենքը և իրավաբաններին՝ կլիմայի փոփոխության դեմ գործողությունների համար: Անետ Մագնուսոնն ունի միջազգային իրավունքի ավելի քան 20 տարվա փորձ, այդ թվում՝ համաշխարհային իրավաբանական ընկերություններում: Նախքան Կլիմայի փոփոխության հարցերով խորհրդի համահիմնադիր դառնալը, տիկին Մագնուսոնը ավելի քան տասը տարի եղել է Ստոկհոլմի Առևտրի պալատի արբիտրաժային ինստիտուտի գլխավոր քարտուղարը (SCC):
- Քևին Նաշը Սինգապուրի միջազգային արբիտրաժային կենտրոնի քարտուղարության ռեգիստրի՝ գործերի կառավարման և ծառայությունների մատուցման գործերով ղեկավարողն է։ Ավելի քան մեկ տասնամյակ Քևինը վերահսկել է հազարավոր միջազգային գործերի վարումը SIAC կանոնների և UNCITRAL (ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողով) արբիտրաժային կանոնների բոլոր տարբերակների համաձայն:
Միջոցառման հիմնական արդյունքն էր ԱՀՀԿ-ի նորաստեղծ անձնակազմին փոխանցել քարտուղարության արդյունավետ և ծախսախնայող աշխատանքի կազմակերպման համար կարևոր կետերի և առաջիկա մարտահրավերների մասին գիտելիքներ և հմատություններ։